Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։
«Արսենալին» հաղթանակ բերեցին ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի, բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի եւ պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրայի գոլերը։
«Արսենալը» (7 խաղ) 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1-ական միավորի առավելություն ունի հաջորդ 2 տեղերում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» (7 խաղ) եւ «Տոտենհեմի» (7 խաղ) նկատմամբ։ «Բրենթֆորդը» (7 խաղ) 9-րդ տեղում է՝ 9 միավոր։
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Արսենալ»՝ 0:3 (տեսանյութ)
Ուիլյամ Սալիբա, 17, Գաբրիել Ժեզուս, 28, Ֆաբիու Վիեյրա, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում