16:28  ,  18 սեպտեմբերի, 2022

«Ուդինեզեն» հաղթեց «Ինտերին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

22-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց միլանյան թիմի սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը։

«Ուդինեզեին» առաջ մղեց սլովենացի պաշտպան Յակա Բիյոլի գոլը 85-րդ րոպեին։

Ավելացված ժամանակում էլ դաշտի տերերի երրորդ գոլը խփեց Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Տոլգայ Արսլանը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 31-րդ րոպեին։

«Ուդինեզեն» 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ինտերը»  6-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 3:1 (տեսանյութ)

Միլան Շկրինյար, 22, ինքնագոլ, Յակա Բիյոլ, 85, Տոլգայ Արսլան, 90+3 - Նիկոլո Բարելա, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով