10:35  ,  18 սեպտեմբերի, 2022

Սաուլ Ալվարեսը հաղթեց Գոլովկինին եւ պաշտպանեց աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը (ֆոտո, վիդեո)

Մեքսիկացի Սաուլ Ալվարես Կանելոն պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։

Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում նա մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Գենադի Գոլովկինի հետ եւ հաղթեց 12 ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ (116:112, 115:113, 115:113)։

Սաուլ Ալվարես Կանելոն պաշտպանեց WBA (Super), WBC, IBF եւ WBO վարկածներով տիտղոսները։

Սաուլ Ալվարես Կանելոն կարիերայում տարել է 58  հաղթանակ, կրել 2 պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում