00:40  ,  18 սեպտեմբերի, 2022

Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը նվաճել է Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում մեկնարկել է 6:2 հաշվով հաղթանակով Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆի նկատմամբ։

Երկրորդ գոտեմարտում հայ սամբիստի մրցակիցը ադրբեջանցի էր, որին Արսենը հաղթեց ընդամենը կես րոպեում՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ:

Երրորդ գոտեմարտում Արսեն Խանջյանը 2:1 հաշվով պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Լեսիակիին։

Եզրափակիչում Արսեն Խանջյանը 3:1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինին։

Մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը նվաճել է արծաթե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում