20:13  ,  17 սեպտեմբերի, 2022

Լեւանդովսկու դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց հետնապահ «Էլչեի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, աչքի ընկավ նաեւ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

«Բարսելոնան» 16 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից»։ «Էլչեն» վերջինն է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բարսելոնա» - «Էլչե»՝ 3:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 34, 48, Մեմֆիս Դեպայ, 41

Հեռացում՝ Գոնսալո Վերդու («Էլչե»), 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով