19:29  ,  17 սեպտեմբերի, 2022

«Բավարիան» պարտվեց, Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Շալկեի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն։ «Բորուսիան» 15 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Շալկեն» 14-րդն է՝ 6 միավոր։

Սենսացիոն պարտություն կրեց չեմպիոն «Բավարիան»։ Մյունխենյան թիմը հյուրընկալվեց «Աուգսբուրգին», որը հաղթեց 1:0 հաշվով։ Դաշտի տերերի գոլը 59-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Մերգիմ Բերիշան։

«Բավարիան» 12 միավորով չորրորդն է, «Աուգսբուրգը» բարձրացավ 11-րդ տեղ՝ 9 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 1:0 (տեսանյութ)

Մերգիմ Բերիշա, 59

«Բորուսիա Դորտմունդ» - «Շալկե»՝ 1:0 (տեսանյութ)

Յուսուֆա Մուկոկո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով