18:21  ,  17 սեպտեմբերի, 2022

Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճել է բրոնզե մեդալ մարզական սամբոյում։

Մարզական սամբոյի 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը դուրս են եկել եզրափակիչ։

Բորիս Շատվերյանը (մարզական սամբո, 79 կգ)  և Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբո, 71 կգ) պարտվել են առաջին գոտեմարտերում և դուրս մնացել պայքարից, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճել էր 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում