17:23  ,  17 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։ 16-րդ րոպեին մանչեսթերյան թիմի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 33-րդ րոպեին հեռացվեց դաշտի տերերի իռլանդացի պաշտպան Նեյթան Քոլինզը։ 69-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» երրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 17 միավորով բարձրացավ առաջին տեղում եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 16-րդն է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)

Ջեք Գրիլիշ, 1, Էրլինգ Հոլանդ, 16, Ֆիլ Ֆոդեն, 69

Հեռացում՝ Նեյթան Քոլինզ («Վուլվերհեմփթոն»),  33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս