16:52  ,  17 սեպտեմբերի, 2022

ԲԿՄԱ-ն կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալեց «Արարատին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում գոլ բաց թողնելուց հետո ԲԿՄԱ-ն կարողացավ ընդմիջումից հետո երկու գոլ խփել եւ հասնել առավելության։

«Արարատը» 8 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 6 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ»՝ 2:1

Գոռ Լուլուկյան, 56, Գեւորգ Տարախչյան, 79  -  Սերոբ Գալստյան, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում