15:14  ,  17 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Արսեն Հարությունյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը։

61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիի հետ եւ պարտվեց 0:10 հաշվով։ Օլիմպիական փոխչեմպիոնը գոտեմարտի մեկնարկում հարմար բռնվածքով իրար հաջորդող գլորումներով 1 րոպեում հաշիվը դարձրեց 10:0։

Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տեւել էր  2 րոպե։

Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը մեկնարկային գոտեմարտում կողմնակալ մրցավարության պայմաններում պարտվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում