14:43  ,  17 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Հաղթանակ 2 րոպեում, Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակիչում է

Սերբիայում ընլացող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով։

61 կգ քաշայինների 1/8-րդ եզրափակիչում  աշխարհի բրոնզե մեդալակիրը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի հետ եւ ժամանակից շուտ 12:2 հաշվով հաղթանակի հասավ։ Գոտեմարտը տեւեց 2 րոպե։

Քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (57 կգ), ճապոնացի Ռեյ Հիգուտին։

Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը մեկնարկային գոտեմարտում կողմնակալ մրցավարության պայմաններում պարտվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում