14:35  ,  17 սեպտեմբերի, 2022

«Արարատի» ռուսաստանցի նորեկը

Երևանի «Արարատին» է միացել 24-ամյա ռուսաստանցի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիմուր Պուխովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նա խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում, նաև գավաթային մեկ խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ:

Այնուհետև հանդես է եկել «Ժալգիրիսում», «Շիննիկում», «Իրտիշում», «Նովոսիբիսրկում» և «Ամկարում»:

«Արարատին» միանալը մեծ մարտահրավեր է, քանի որ սա ինձ համար նոր երկիր է: Ուրախությամբ խաղադաշտ դուրս կգամ «Արարատի» մարզաշապիկով»,- ասել է Տիմուր Պուխովը «Արարատի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

«Արարատում» Պուխովը կխաղա 17 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում