13:08  ,  17 սեպտեմբերի, 2022

Champions Showdown-ը՝ Կարուանայի հաղթանակով, Արոնյանը 6-րդն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Champions Showdown մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը թայ-բրեյքի արմագեդոն-պարտիայում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։

9 տուրից հետո երկու գրոմայստերներն էլ վաստակել էին 6,5-ական միավոր։ Թայ-բրեյքի առաջին պարտիայում հաղթել է Կարուանան, երկրորդում՝ Ֆիրուջան։ Արմագեդոնում Կարուանան հաղթեց սպիտակներով։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 4 միավորով գրավեց 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English