Մեկնարկեց ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրը։
Լոնդոնի «Ֆուլհեմը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
«Ֆուլհեմը» 11 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Նոթինգեմ Ֆորեսթը» նախավերջինն է՝ 4 միավոր։
«Աստոն Վիլան» տանը մրցեց «Սաութհեմթոնի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսիի գոլը։
«Սաութհեմփթոնը» 7 միավորով 12-րդն է, «Աստոն Վիլան» ունի նույնքան միավոր եւ 13-րդն է։
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Սաութհեմփթոն»՝ 1:0 (տեսանյութ)
Ջեյքոբ Ռեմսի, 41
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Ֆուլհեմ»` 2:3 (տեսանյութ)
Տայվո Ավոնիյի, 11, Լյուիս Օ’Բրայեն, 77 - Քենի Տետե, 54, Ժոաու Պալինյա, 57, Հարիսոն Ռիդ, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում