00:41  ,  17 սեպտեմբերի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Հայաստանը նվաճեց 2 ոսկե, 4 բրոնզե մեդալ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց 2 ոսկե, 4 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի երիտասարդական հավաքականից 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթեցին բոլոր գոտեմարտերում եւ նվաճեցին ոսկե մեդալները։

Արփինե Մնացականյանը (50 կգ),  Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ։

Հայաստանի Մ-22 տղաների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջինը Ռուսաստանի հավաքականն էր, որը կանոնակարգի համաձայն հանդես է գալիս FIAS-1 անվան տակ:

Հայաստանի տղաների պատանեկան հավաքականը զբաղեցրել էր երրորդ տեղը՝ սեպտեմբերի 15-ին նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե մեդալ:

Սեպտեմբերի 17-18-ին ասպարեզ կմտնեն ազգային հավաքականները: Հայաստանը կներկայացնի 10 տղամարդ, 1 կին:

Տղամարդիկ

Տիգրան Կիրակոսյան - 58 կգ

Մաքսիմ Մանուկյան - 64 կգ

Կառլեն Մահինյան - 71 կգ

Բորիս Շատվերյան - 79 կգ

Դավիթ Գրիգորյան - 88 կգ

Արսեն Խանջյան - 98 կգ

Կանայք

Վարսիկ Գրիգորյան - 54 կգ

Մարտական սամբո

Համլետ Սուքիասյան - 58 կգ

Վահրամ Գրիգորյան - 64 կգ

Վաչիկ Վարդանյան - 71 կգ

Արման Ավանեսյան - 98 կգ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս