00:31  ,  17 սեպտեմբերի, 2022

ԵԱ․ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Բեռլինում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Իսպանացիները կիսաեզրափակիչում առավելության հասան Գերմանիայի հավաքականի նկատմամբ՝ 96:91։

Եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը, որը 95:54 հաշվով հաղթել էր լեհերին։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։ Նույն օրը Լեհաստանի եւ Գերմանիայի թիմերը կվիճարկեն բրոնզե մեդալները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում