21:22  ,  16 սեպտեմբերի, 2022

Երեւանում այս ամիս նախատեսված գեղասահքի Գրան Պրին հետաձգվել է

Գեղասահքի միջազգային ֆեդերացիան անվտանգության նկատառումներով որոշել է հետաձգել սեպտեմբերի 21-24-ին Երեւանում նախատեսված պատանեկան Գրան Պրին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների եւ Երեւանում բողոքի ցույցերի պատճառով, հաղորդում է Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առաջիկայում Ֆեդերացիան կքննարկի անցկացման նոր ժամկետները։ Հնարավոր է նաեւ ընտրվի նոր մրցավայր։

Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային նախապատրաստական աշխատանքների եւ ջանքերի, որոշումն ըմբռնումով ընդունելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English