17:44  ,  16 սեպտեմբերի, 2022

Մ-18 ԱԱ․ Չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանի բացառիկ արդյունքը

Ռումինիայում ավարտված շախմատի աղջիկների մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնությունում բացառիկ արդյունք գրանցեց Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը, որը հաղթանակով ավարտեց նաեւ վերջին տուրի պարտիան ռուսաստանցի Վալերիա Ռեգերի հետ։

Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակեց 11 միավոր եւ այս տարիքային խմբում Հայաստանի շախմատիստուհիներից առաջինը դարձավ աշխարհի չեմպիոն։

Նա տիտղոսն ապահովել էր դեռ երեք տուր առաջ։

Նախորդ տուրերում Մարիամ Մկրտչյանը պարտության էր մատնել ամերիկացի Նաստասյա Մատուսին, իսպանացի Լուցիա Ֆոլանա Ալբելդային, ֆրանսիացի Կամիլ Բլանկին, էստոնացի Անաստասիա Սինիցինային, մոնղոլ Բատ-Էրդեն Մունգունսուլին, ղազախ Լիա Կուրմունգալիեւան, իսպանացի Մարիա Էյսագուերիին, հնդիկ Ս․ Կանիշկային, լեհ Մարտինա Վիկարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում