16:32  ,  16 սեպտեմբերի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

22-ամյա ֆուտբոլիստը 5 խաղում դարձել է 9 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակին հավակնում էին նաեւ․

Պասկալ Գրոս («Բրայթոն»)` 3 գոլ, 1 գոլային փոխանցում 5 խաղում

Գաբրիել Ժեզուս («Արսենալ»)՝ 3 գոլ, 3 գոլային փոխանցում 5 խաղում

Ալեքսանդր Միտրովիչ («Ֆուլհեմ»)՝ 5 գոլ 5 խաղում

Մարտին Էդեգոր («Արսենալ»)՝ 3 գոլ 5 խաղում

Նիկ Փոուփ («Նյուքասլ»)՝ 19 սեյվ 5 խաղում

Ռոդրիգո («Լիդս»)՝ 4 գոլ, 1 գոլային փոխանցում 5 խաղում

Ուիլֆրիդ Զահա («Քրիսթալ Փելաս»)՝ 4 գոլ 4 խաղում

Ամսվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ 40-ամյա մասնագետի ղեկավարությամբ օգոստոսին «Արսենալը» տարել է 5 հաղթանակ 5 խաղում։

Արտետան կարիերայում երրորդ անգամ է ստանում ամսվա լավագույն մարզիչի մրցանակին։

Լավագույն մարզիչի հավակնորդներն էին նաեւ․

Անտոնիո Կոնտե («Տոտենհեմ»)՝ 3 հաղթանակ, 2 ոչ ոքի 5 խաղում

Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)՝ 4 հաղթանակ, 1 ոչ ոքի 5 խաղում

Գրեհեմ Փոթեր («Բրայթոն»)՝ 3 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն 5 խաղում

Մարկու Սիլվա («Ֆուլհեմ»)՝ 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն 5 խաղում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով