15:23  ,  16 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» խաղացողի գոլը լավագույնն է այս շաբաթ (տեսանյութ)

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի գոլը Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում ճանաչվել է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի լավագույն գոլ։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի կայքում։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երեւանում տեղի ունեցած խաղում «Սլովանին» հաղթել էր 2:0 հաշվով եւ 3 միավորով երկրորդ տեղում է H խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս