Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն է, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով:
74 կգ քաշայինների մեկնարկային 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մ23 աշխարհի փոչխեմպիոն, ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլովի նկատմամբ:
Սեպտեմբերի 16-ին պայքարի մեջ մտած Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:
Երեկոյան մրցահերթում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Զուրաբի Յակոբիշվիլին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում