14:34  ,  16 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Հրայր Ալիխանյանը մեկնարկեց հաղթանակով

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն է, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով:

74 կգ քաշայինների մեկնարկային 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մ23 աշխարհի փոչխեմպիոն, ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլովի նկատմամբ:

Սեպտեմբերի 16-ին պայքարի մեջ մտած Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։  Մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Զուրաբի Յակոբիշվիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում