12:23  ,  16 սեպտեմբերի, 2022

Սերենա Ուիլյամսը՝ Ռոջեր Ֆեդերերին․ Բարի գալուստ թոշակառուների ակումբ

Այս ամիս կարիերան ավարտած ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի որոշմանը կարիերան ավարտելու մասին։

«Ես միշտ քեզ նայել եմ ներքեւից վերեւ եւ հիացել քեզանով։ Մեր մարզական ուղին միշտ նման է եղել։ Դու ներշնչանքի աղբյուր ես եղել, եւ մենք դա երբեք չենք մոռանա։ Ես ծափահարում եմ քեզ եւ անհամբեր սպասում  ապագայում քո գործերին։ Բարի գալուստ թոշակառուների ակումբ։ Շնորհակալություն, որ այդպիսինն ես»,- գրել է Սերենա Ուիլյամսը։

Հաջորդ շաբաթ Լոնդոնում անցկացվելիք Լեյվերի գավաթը կլինի 41-ամյա թենիսիստի վերջին մրցաշարը ATP-ում։

Ֆեդերերը կարիերայի ընթացքում 103 տիտղոս է նվաճել մենախաղում, 6 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 8 անգամ՝ Ուիմբլդոնի մրցաշարում, 5 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 1 անգամ էլ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում