10:55  ,  16 սեպտեմբերի, 2022

Մեսին՝ Ֆեդերերին․ Հանճարեղ եւ բացառիկ խաղացող, կկարոտենք քեզ կորտում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի հայտարարությանը կարիերան ավարտելու մասին։

«Հանճարեղ եւ բացառիկ խաղացող թենիսի պատմության մեջ, օրինակելի չեմպիոն ամեն մարզիկի համար։ Լավագույնն եմ մաղթում քեզ նոր փուլում։ Կկարոտենք քեզ կորտում, քո խաղը, որն այնքան շատ հաճույք էր պարգեւում»,- գրել է Մեսին։

Հաջորդ շաբաթ Լոնդոնում անցկացվելիք Լեյվերի գավաթը կլինի 41-ամյա թենիսիստի վերջին մրցաշարը ATP-ում։

Ֆեդերերը կարիերայի ընթացքում 103 տիտղոս է նվաճել մենախաղում, 6 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 8 անգամ՝ Ուիմբլդոնի մրցաշարում, 5 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 1 անգամ էլ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս