09:04  ,  16 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի 2 մասնակից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 16-ին, երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 57-74-92 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Հայաստանը կներկայացնեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:

2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի Եվրոպայի գործող չեմպիոն, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովը:

Մանվել Խնձրցյանը Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, Բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան փոխչեմպիոն:

Հրայր Ալիխանյանը մրցագորգ դուրս կգա 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Մ23 աշխարհի փոչխեմպիոն ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլովի հետ: Հրայր Ալիխանյանը Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն է, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք է ստացավ։

70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում նրան հաղթած ԱՄՆ ներկայացուցիչ Զեին Ալեն Ռեդերֆորդը դուրս եկավ եզրափակիչ եւ Արման Անդրեասյանին սփոփիչ գոտեմարտի իրավունք տվեց։

Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։ Քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր ամերիկացի ըմբիշին։

Արման Անդրեասյանը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Մ23 աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր  Արման Ավագյանը (79 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց 1/8 եզրափակիչում։  Ավագյանը լքել է պայքարը, քանի որ նրան հաղթած ճապոնացի Դաիչի Տակատանին պարտվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս