01:16  ,  16 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Քյոլնը» հաղթեց, Ադամյանը գոլ խփեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները։

D խմբում գերմանական «Քյոլնը» տանը մրցեց չեխական «Սլովացկոյի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով (տեսանյութ)։ Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Քյոլնի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթելուց հետո «Քյոլնը» երկրորդ խաղակեսի սկզբում 2 գոլ բաց թողեց, սակայն վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ «Քյոլնի» ավստրիացի կիսապաշտպան Դեյան Լյուբիչիչը։

«Քյոլնը» D խմբի առաջատարն է՝ 4 միավոր։ Ֆրանսիական «Նիցան» ու սերբական «Պարտիզանը» խաղացին ոչ ոքի՝ 1:1։ Այս թիմերը 2-ական միավորով երկրորդ եւ երրորդ տեղերում են։

Հիշեցնենք, որ H խմբում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 2:0 հաշվով պարտության էր մատնել Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին» եւ 3 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը շվեյցարական «Բազելն» է՝ 6 միավոր։ Լատվիայի «Ժալգիրիսն» ու «Սլովանն» ունեն 1-ական միավոր։

Կոնֆերենցիաների լիգա, երկրորդ տուր

H խումբ

«Փյունիկ» - «Սլովան Բրատիսլավա»` 2:0

«Ժալգիրիս» - «Բազել»` 0:1

Մրցաշարային դրություն․ «Բազել»՝ 6 միավոր, «Փյունիկ»՝ 3, «Ժալգիրիս»՝ 1, «Սլովան»՝ 1։

A խումբ

«Իստանբուլ Բաշակշեհիր» - «Ֆիորենտինա»`3:0

 ՌՖՇ - «Հարթս»`0:2

Մրցաշարային դրություն․ «Բաշակշեհիր»՝ 6, «Հարթս»՝ 3, ՌՖՇ՝ 1, «Ֆիորենտինա»՝ 1։

B խումբ

«Ստյաուա» - «Անդերլեխտ»` 0:0

«Սիլկեբորգ» - «Վեստ Հեմ»` 2:3

Մրցաշարային դրություն․ «Վեստ Հեմ»՝ 6, «Անդերլեխտ»՝ 4, «Ստյաուա»՝ 1, «Սիլկեբորգ»՝ 0։

C խումբ

«Հապոել» - «Վիլյառեալ»` 1:2

«Լեխ» - «Աուստրիա»` 4:1

Մրցաշարային դրություն․ «Վիլյառեալ»՝ 6, «Լեխ»՝ 3, «Հապոել»՝ 1, «Աուստրիա»՝ 1։

D խումբ

«Պարտիզան» - «Նիցա»` 1:1

«Քյոլն» - «Սլովացկո»`4:2

Մրցաշարային դրություն․ «Քյոլն»՝ 4, «Նիցա»՝ 2, «Պարտիզան»՝ 2, «Սլովացկո»՝ 1։

E խումբ

«Ապոլոն» - «Դնեպր-1»` 1:3

«ԱԶ Ալկմար» - «Վադուց»` 4:1

Մրցաշարային դրություն․ «ԱԶ Ալկմար»՝ 6, «Դնիպրո-1»՝ 3, «Ապոլոն» 1, «Վադուց»՝ 1։

F խումբ

«Յուրգորդեն» - «Մյոլդե»` 3:2

«Գենտ» - «Շեմռոք Ռովերս»`3:0

Մրցաշարային դրություն․ «Գենտ»՝ 4, «Յուրգորդեն»՝ 4, «Մյոլդե»՝ 1, «Շեմռոք Ռովերս»՝ 1։

G խումբ

«Սլավիա Պրահա» - «Բալկանի»` 3:2

 «ՉՖՌ Կլուժ» - «Սիվասսպոր»` 0:1

Մրցաշարային դրություն․ «Սլավիա»՝  4, «Սիվասսպոր»՝  4, «Կլուժ»՝  1, «Բալկանի»՝  1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում