00:57  ,  16 սեպտեմբերի, 2022

ԵԼ․ «Ռոմայի» վստահ հաղթանակը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները։

Իտալական «Ռոման» տանը մրցեց Ֆինլանդիայի «ՀԻԿ Հելսինկիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով (տեսանյութ) արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի, իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի եւ իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի գոլերի շնորհիվ։

C խմբում «Ռոման» 3 միավորով երրորդն է։ Առաջատարը իսպանական «Բետիսն» է, որը 3:2 հաշվով հաղթեց բուլղարական «Լուդոգորեցին» եւ ունի 6 միավոր։ Երկրորդ տեղում «Լուդոգորեցն» է՝ 3 միավոր։ ՀԻԿ-ը երկու պարտություն է կրել։

Եվրոպայի լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Բուդյո-Գլիմտ» - «Ցյուրիխ»՝ 2:1

«Արսենալ» - «ՊՍՎ Էյնդհովեն»` տեղափոխվել է հոկտեմբերի 6

B խումբ

«Ռեն» - «Ֆեներբահչե»՝ 2:2

«Դինամո Կիեւ» - «ԱԵԿ Լառնակա»` 0:1

C խումբ

«Բետիս» - «Լուդոգորեց»` 3:2

«Ռոմա» - «ՀԻԿ Հելսինկի»` 3:0

D խումբ

«Բրագա» - «Ունիոն Բեռլին»` 1:0

«Ռոյալ Յունիոն» - «Մալմյո»` 3:2

E խումբ

«Շերիֆ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:2

«Ռեալ Սոսիեդադ» - «Օմոնիա»` 2:1

F խումբ

«Միդտյուլանդ» - «Լացիո»` 5:1

«Ֆեյենորդ» - «Շտուրմ»` 6:0

G խումբ

«Քարաբագ» - «Նանտ»՝ 3:0

«Օլիմպիակոս» - «Ֆրայբուրգ»` 0:3

H խումբ

«Տրաբզոնսպոր» - «Ցրվենա Զվեզդա»՝ 2:1

«Մոնակո» - «Ֆերենցվարոշ»՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում