00:40  ,  16 սեպտեմբերի, 2022

Էրիկ Սաղաթելյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ: Մրցումների առաջին օրը պայքարեցին պատանիները:

Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացավ մեդալների: Աղջիկների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին հասավ բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավեցին երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը:

Առաջնությանը մասնակցում է 24 երկրի թիմ: Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ՝ Ռուսաստանի և Բելոռուսի մարզիկները հանդես են գալիս Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անվանումներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս