22:55  ,  15 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, Ռոնալդուի առաջին գոլը ԵԼ-ում (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մոլդովայում հյուրընկալվեց Տիրասպոլի «Շերիֆին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի ընկավ 11-մետրանոցից։ Նա առաջին գոլը խփեց Եվրոպայի լիգայում։

E խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարն իսպանական «Ռեալ Սոսիեդադն» է, որը 2:1 հաշվով հաղթեց «Օմոնիային»։

Եվրոպայի լիգա, E խումբ, երկրորդ տուր

«Շերիֆ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:2 (տեսանյութ)

 Ջեյդոն Սանչո, 17, Կրիշտիանու Ռոնալդու, 39, 11մ

«Ռեալ Սոսիեդադ» - «Օմոնիա»` 2:1

Անդեր Գեւարա, 30, Ալեքսանդր Սյորլոտ, 80 - Բրունո, 72

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 6 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3, «Շերիֆ»՝  3, «Օմոնիա»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում