21:35  ,  15 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթում է «Սլովանին»՝ 2:0 (առաջին խաղակես)

Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում ընդունել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առաջին խաղակեսում առավելության հասավ 2:0 հաշվով։

35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ 2 րոպե անց «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով