19:39  ,  15 սեպտեմբերի, 2022

Մ-18 ԱԱ․ Տիտղոսը նվաճած Մարիամ Մկրտչյանը տարավ 10-րդ հաղթանակը

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնության նախվերջին տուրում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը տարավ 10-րդ հաղթանակը՝ սեւ ֆիգուրներով առավելության հասնելով Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի նկատմամբ։

Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10 միավոր եւ չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ նախորդ տուրում։ Երկրորդ-երրորդ տեղերը 7,5-ական միավորով կիսում են Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատ-Էրդենե Մունգուսուլը եւ ադրբեջանցի Այան Ալահվերդիեւան։

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս