16:57  ,  15 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Արման Անդրեասյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը նույնպես պարտվեց։

2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնը 74 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Զեին Ալեն Ռեդերֆորդին։

Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած  Մ23 աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը  Արման Ավագյանը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել էր 1/8 եզրափակիչում։

Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մասնակցում է  6 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):

Սեպտեմբերի 16-ին, երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 57-74-92 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այդ օրը պայքարի մեջ կմտնեն Մանվել Խնձրցյանը եւ Հրայր Ալիխանյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս