15:53  ,  15 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Արման Անդրեասյանը քառորդ եզրափակիչում է, Արման Ավագյանը պարտվեց

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը մեկնարկային 1/8 եզրափակիչոոմ 6:2 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։

Մ23 աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը  Արման Ավագյանը 70 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 6:7 հաշվով պարտվեց ճապոնացի Դաիչի Տակատանիին։

Ավագյանը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 11:0 հաշվով ժամանակից շուտ հաթել էր Կանադայի ներկայացուցիչ Ադամ Սքին Թոմսոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս