Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը մեկնարկային 1/8 եզրափակիչոոմ 6:2 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։
Մ23 աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը Արման Ավագյանը 70 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 6:7 հաշվով պարտվեց ճապոնացի Դաիչի Տակատանիին։
Ավագյանը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 11:0 հաշվով ժամանակից շուտ հաթել էր Կանադայի ներկայացուցիչ Ադամ Սքին Թոմսոնին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում