11:29  ,  15 սեպտեմբերի, 2022

Եվրոբասկետ-2022․ Կիսաեզրափակիչի զույգերը

Բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Լեհաստան - Ֆրանսիա

Գերմանիա - Իսպանիա

Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին Բեռլինում։

Քառորդ եզրափակիչում Լեհաստանի հավաքականը 90:87 հաշվով հաղթել է Սլովենիայի թիմին, Ֆրանսիան օվերթայմում պարտության է մատնել իտալացիներին՝ 93:85: Գերմանիայի հավաքականը 107:96 հաշվով առավելության է հասել հույների նկատմամբ, Իսպանիան հաղթել է Ֆինլանդիային՝ 100:90:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում