10:40  ,  15 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Լիոնել Մեսիի ռեկորդները

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է 18 մրցաշրջանում անընդմեջ  դառնալ գոլի հեղինակ  Չեմպիոնների լիգայում։

Խմբային մրցաշարի երկրորդ տուրում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել էր իսրայելական «Մաքաբի Հայֆային», Մեսին բացել էր խաղի հաշիվը։

Մեսին առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, որը 17 մրցաշրջանում անընդմեջ է գոլ խփել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։

Լիոնել Մեսին նաեւ առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 39 տարբեր թիմերի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում