Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է 18 մրցաշրջանում անընդմեջ դառնալ գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայում։
Խմբային մրցաշարի երկրորդ տուրում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել էր իսրայելական «Մաքաբի Հայֆային», Մեսին բացել էր խաղի հաշիվը։
Մեսին առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, որը 17 մրցաշրջանում անընդմեջ է գոլ խփել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։
Լիոնել Մեսին նաեւ առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 39 տարբեր թիմերի։
The only player in history to score in 18 consecutive #UCL seasons. Messi pic.twitter.com/xKiaucnfG1
— UEFA Champions League (@ChampionsLeague) September 14, 2022
RECORD: Messi has now scored against 39 different teams in this competition #UCL pic.twitter.com/CRgYdyUE8J
— UEFA Champions League (@ChampionsLeague) September 14, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում