00:58  ,  15 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», ՊՍԺ-ի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները։

A խմբում մեկ օրով հետաձգվել էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» եւ իտալական «Նապոլիի» հանդիպումը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդ հուղարկավորության արարողությունների պատճառով։

Շոտլանդիայում տեղի ունեցած խաղում 3:0 հաշվով հաղթեց «Նապոլին», որը 6 միավորով խմբի առաջատարն է։

E խմբում Լոնդոնի «Չելսին» առաջին հանդիպումն անցկացրեց գլխավոր մարզիչի պաշտոնում գերմանացի Թոմաս Տուխելին փոխարինած անգլիացի Գրեհեմ Փոթերի ղեակավարությամբ։ Անգլիական թիմն ընդունեց ավստրիական «Զալցբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Խմբի մյուս խաղում ավելի վաղ Իտալիայի չեմպիոն «Միլանը» տանը մրցել էր Խորվաթիայի «Դինամո Զագրեբի» հետ եւ առավելության հասել 3:1 հաշվով։

E խմբում «Միլանը» 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

G խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով եւ 6 միավորով խմբի առաջատարն է։

F խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Ավելի վաղ ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» մրցել էր շոտլանդական «Սելթիկի» հետ եւ բավարարվել ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Արքայական թիմը 6 միավորով խմբի առաջատարն է, «Շախտյորն» ունի 4 միավոր։

H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Իսրայելում հարձակվողներ Մեսիի, Մբապեի եւ Նեյմարի գոլերի շնորհիվ 3:1 հաշվով պարտության մատնեց «Մաքաբի Հայֆային» եւ 6 միավորով առաջին տեղում է։

Թուրինի «Յուվենտուսը» 1:2 հաշվով պարտվեց պորտուգալական «Պորտուին», որը նույնպես ունի 6 միավոր եւ երկրորդն է։ Իտալական թիմը երկրորդ պարտությունը կրեց։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Գլազգո Ռեյնջերս» - «Նապոլի»՝ 0:3

Մատեո Պոլիտանո, 68, 11մ, Ջակոմո Ռասպադորի, 85, Տանգայ Նդոմբելե, 90+1

Չիրացրած 11մ՝ Պյոտր Զելինսկի («Նապոլի»), 59

Հեռացում՝ Ջեյմս Սենդս («Գլազգո Ռեյնջերս»), 55, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․  «Նապոլի»՝ 6,  «Լիվերպուլ»՝ 3, «Այաքս»՝ 3 միավոր, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0։

E խումբ

«Չելսի» - «Զալցբուրգ»՝ 1:1 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 48  - Նոա Օկաֆոր, 75

 «Միլան» - «Դինամո Զագրեբ»՝ 3:1 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 45, 11մ, Ալեքսիս Սալեմակերս, 47, Տոմազո Պոբեգա, 77 - Միսլավ Օրշիչ, 56

Մրցաշարային դրություն․ «Միլան»՝ 4 միավոր, «Դինամո Զագրեբ»՝ 3, «Զալցբուրգ»՝ 2, «Չելսի»՝ 1։   

F խումբ

«Ռեալ Մադրիդ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 80, Մարկո Ասենսիո, 90+1

«Շախտյոր Դոնեցկ» - «Սելթիկ»՝ 1:1

Միխայիլ Մուդրիկ, 29 - Արտյոմ Բոնդարենկո, 10, ինքնագոլ

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 6, «Շախտյոր»՝ 4 միավոր, «Սելթիկ»՝ 1 «ՌԲ Լայպցիգ»՝ 0։   

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:1 (տեսանյութ)

Ջոն Սթոունզ, 80, Էրլինգ Հոլանդ, 84 - Ջուդ Բելինգեմ, 56

«Կոպենհագեն» - «Սեւիլիա»՝ 0:0

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 6, «Բորուսիա Դորտմունդ»՝ 3, «Կոպենհագեն»՝ 1, «Սեւիլիա»՝ 1։

H խումբ

«Յուվենտուս» - «Բենֆիկա»՝ 1:2 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 4 - Ժոաու Մարիու, 43, 11մ, Դավիդ Ներես, 55

«Մաքաբի Հայֆա» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Տյարոն Չերի, 24 - Լիոնել Մեսի, 37, Կիլիան Մբապե, 69, Նեյմար, 88

Մրցաշարային դրություն. ՊՍԺ՝ 6, «Բենֆիկա»՝ 6, «Յուվենտուս»՝ 0,  «Մաքաբի Հայֆա»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով