22:36  ,  14 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Միլանն» ուժեղ էր Զագրեբի «Դինամոյից» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Իտալիայի չեմպիոն «Միլանը» տանը մրցեց Խորվաթիայի «Դինամո Զագրեբի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի, բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսի եւ իտալացի կիսապաշտպան Տոմազո Պոբեգայի գոլերը։

E խմբում «Միլանը» 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

F խմբում ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» մրցեց շոտլանդական «Սելթիկի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Շախտյորը» խմբի ընթացիկ առաջատարն է՝ 4 միավոր։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

E խումբ

«Միլան» - «Դինամո Զագրեբ»՝ 3:1 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 45, 11մ, Ալեքսիս Սալեմակերս, 47, Տոմազո Պոբեգա, 77 - Միսլավ Օրշիչ, 56

«Չելսի» - «Զալցբուրգ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Միլան»՝ 4 միավոր, «Դինամո Զագրեբ»՝ 3, «Զալցբուրգ» (1 խաղ)՝ 1, «Չելսի» (1 խաղ)՝ 0։   

F խումբ

«Շախտյոր Դոնեցկ» - «Սելթիկ»՝ 1:1 (տեսանյութ)

Միխայիլ Մուդրիկ, 29 - Արտյոմ Բոնդարենկո, 10, ինքնագոլ

«Ռեալ Մադրիդ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Շախտյոր»՝ 4 միավոր, «Ռեալ» (1 խաղ)՝ 3, «Սելթիկ»՝ 1 «ՌԲ Լայպցիգ» (1 խաղ)՝ 0։   

A խումբ

«Գլազգո Ռեյնջերս» - «Նապոլի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․  «Նապոլի»՝ 3 (1 խաղ),  «Լիվերպուլ»՝ 3 (2 խաղ), «Այաքս» (2 խաղ)՝ 3 միավոր, «Գլազգո Ռեյնջերս» (1 խաղ)՝ 0։

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:00

«Կոպենհագեն» - «Սեւիլիա»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 3, «Բորուսիա Դորտմունդ»՝ 3, «Կոպենհագեն»՝ 0, «Սեւիլիա»՝ 0։

H խումբ

«Յուվենտուս» - «Բենֆիկա»՝ 23:00

«Մաքաբի Հայֆա» - ՊՍԺ՝ 23:00

Մրցաշարային դրություն. «Բենֆիկա»՝ 3, ՊՍԺ՝ 3, «Յուվենտուս»՝ 0, «Մաքաբի Հայֆա»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս