21:48  ,  14 սեպտեմբերի, 2022

Արաս Օզբիլիսի եւ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը «Սլովանի» դեմ հանդիպումից առաջ (տեսանյութ)

Երկիրն այսօր ունի խնդիր, պետք է հոգեբանորեն պինդ եւ ուժեղ լինել, ասել է Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի հանդիպման նախօրեին տեղի ունեցած նախախաղային ասուլիսում, որին մասնակցել է նաեւ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։ 

Եղիշե Մելիքյանը հույս է հայտնել, որ կկարողանան հաղթանակ տանել եւ ուրախություն պարգեւել երկրպագուներին։

Թիմը անցկացրել է նախախաղային մարզում «Հանրապետական» ստադիոնում։

«Փյունիկ» - «Սլովան» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին եւ կմեկնարկի 20:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում