17:24  ,  14 սեպտեմբերի, 2022

Մարտիալն ու Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չեն մեկնել Մոլդովա․ թիմի կազմը

Հարձակվողներ Անտոնի Մարտիալն ու Մարկուս Ռեշֆորդը չեն մեկնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մոլդովա Տիրասպոլի «Շերիֆի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպմանը։ Խաղը բաց կթողնեն նաեւ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկն ու պաշտպան Աարոն Վան-Բիսական։

«Մանչեսթեր Յունայթեդ»

Դարպասապահներ․ Դե Խեա, Հիթոն, Վիտեկ։

Պաշտպաններ․ Լինդելյոֆ, Մագուայր, Մարտինես, Մալասիա, Վարան, Դալոտ, Շոու։

Կիսապաշտպաններ․ Ֆերնանդեշ, Էրիկսեն, Ֆրեդ, Կազեմիրո, Մաքթոմինայ, Իկբալ։

Հարձակվողներ․ Ռոնալդու, Անտոնի, Սանչո, Էլանգա, Գարնաչո, Մաքնիլ։

«Շերիֆ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով