16:41  ,  14 սեպտեմբերի, 2022

ԵԱ․ Հայաստանի թիմի կազմը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում սեպտեմբերի 15-ին կմեկնարկի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական  առաջնությունը: 

Հայաստանը կներկայացնեն երևանցիներ Մարտին Բադալյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ), Գոռ Կարապետյանը (81 կգ), Դավիթ Աբրահամյանը  և արմավիրցի Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Ձյուդոիստներին տատամի կուղեկցի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում