15:15  ,  14 սեպտեմբերի, 2022

Սադիո Մանե․ Ֆանտաստիկ էր մեր թիմի խաղը «Բարսելոնայի» դեմ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նորեկ, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն խոսել է Իսպանիայի փոխչեմպոն «Բարսելոնայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակի մասին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում։

«Ֆանտաստիկ էր մեր թիմի խաղը «Բարսելոնայի» դեմ։ Լավ պատասխանեցինք մարտահրավերներին եւ կշարունակենք շաբաթ օրը։

Գրեթե ամբողջ կարիերայիս ընթացքում խաղացել եմ ձախ թեւում եւ դիրքի փոփոխությունը խնդիր չէր։ Իհարկե, ես կարող եմ ավելի լավ խաղալ։ Ես դա գիտեմ»,- Մանեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Բավարիան» երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում։ Առաջին տուրում գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթել էր Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» եւ C խմբի առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում