Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում հայտնի է կիսաեզրափակիչի առաջին զույգը։
Իսպանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում 100:90 հաշվով պարտության է մատմել Ֆինլանդիայի թիմին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Գերմանիայի հավաքականի հետ, որը 107:96 հաղթել է ֆավորիտներից Հունաստանի թիմին։
Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Սլովենիա - Լեհաստան եւ Ֆրանսիա - Իտալիա զույգերը։
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում