10:08  ,  14 սեպտեմբերի, 2022

Եվրոբասկետ-2022․ Կիսաեզրափակիչի առաջին զույգը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում հայտնի է կիսաեզրափակիչի առաջին զույգը։

Իսպանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում 100:90 հաշվով պարտության է մատմել Ֆինլանդիայի թիմին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Գերմանիայի հավաքականի հետ, որը 107:96 հաղթել է ֆավորիտներից Հունաստանի թիմին։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Սլովենիա - Լեհաստան եւ Ֆրանսիա - Իտալիա զույգերը։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում