23:27  ,  13 սեպտեմբերի, 2022

«Փյունիկի» նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 31-ամյա հյուսիսմակեդոնացի պաշտպան Կիրե Ռիստևսկին, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ռիստևսկին նախկինում հանդես է եկել հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», ալբանական «Էլբասանում», «Բիլիշ Բալշում», «Տիրանայում», բուլղարական «Սլավիայում», հունգարական «Վաշաշում» և «Ույպեշտում»։ Նրա նախորդ թիմը եղել է կիպրոսյան «ԱԵԼ Լիմասոլը»։

2020/21թթ․ մրցաշրջանում հյուսիսմակեդոնացի պաշտպանը «Ույպեշտի» հետ նվաճել է Հունգարիայի գավաթը։

Ռիստևսկին խաղացել է նաև իր երկրի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2014թ․-ից հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 57 խաղ: Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում և մասնակցել է խմբային փուլի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։

Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 350 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս