Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 13-ին մեկնարկել է խմբային մրցաշարի երկրորդ տուրը A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ։
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզենին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։
71-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը Ջեկոյի փոխանցումից հետո։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին
C խմբում «Ինտերը» վաստակել է 3 միավոր, «Վիկտորիա Պլզենը» երկրորդ պարտությունը կրեց։ Խմբի մյուս խաղում կմրցեն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։
D խմբում պորտուգալական «Սպորտինգն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ հաղթեց 2:0 հաշվով։ Դաշտի տերերը գոլերը խփեցին 90-րդ եւ ավելացված երրորդ րոպեին։ Աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Պաուլինյոն եւ բրազիլացի կիսապաշտպան Արթուր Գոմեսը։
«Սպորտինգը» 6 միավորով խմբի առաջատարն է։ «Տոտենհեմը» 3 միավորով երկրորդն է։
Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր
C խումբ
«Վիկտորիա Պլզեն» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 20, Դենզել Դյումֆրիս, 71
Հեռացում՝ Պավել Բուխա («Վիկտորիա Պլզեն»), 61
«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա» (1 խաղ)՝ 3 միավոր, «Բավարիա» (1 խաղ)՝ 3, «Ինտեր» (2 խաղ)՝ 3, «Վիկտորիա Պլզեն» (խաղ 2)՝ 0։
D խումբ
«Սպորտինգ» - «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ)
Պաուլինյո, 90, Արթուր Գոմես, 90+3
«Մարսել» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 23:00
Մրցաշարային դրություն․ «Սպորտինգ» (2 խաղ)՝ 6 միավոր, «Տոտենհեմ» (2 խաղ)՝ 3, «Մարսել» (1 խաղ)՝ 0, «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (1 խաղ)՝ 0։
A խումբ
«Լիվերպուլ» - «Այաքս»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
«Գլազգո Ռեյնջերս» - «Նապոլի»՝ 23:00
Մրցաշարային դրություն․ «Այաքս»՝ 3 միավոր, «Նապոլի»՝ 3, «Լիվերպուլ»՝ 0, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0։
B խումբ
«Բայեր» - «Աթլետիկո»՝ 23:00
«Պորտու» - «Բրյուգե»՝ 23:00
Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 3 միավոր, «Բրյուգե»՝ 3, «Պորտու»՝ 0, «Բայեր»՝ 0:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում