22:34  ,  13 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Ինտերը» հաղթեց Չեխիայում, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 13-ին մեկնարկել է խմբային մրցաշարի երկրորդ տուրը A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ։

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզենին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։

71-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը Ջեկոյի փոխանցումից հետո։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին

C խմբում «Ինտերը» վաստակել է 3 միավոր, «Վիկտորիա Պլզենը» երկրորդ պարտությունը կրեց։ Խմբի մյուս խաղում կմրցեն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։

D խմբում պորտուգալական «Սպորտինգն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ հաղթեց 2:0 հաշվով։ Դաշտի տերերը գոլերը խփեցին 90-րդ եւ ավելացված երրորդ րոպեին։ Աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Պաուլինյոն եւ բրազիլացի կիսապաշտպան Արթուր Գոմեսը։

«Սպորտինգը» 6 միավորով խմբի առաջատարն է։ «Տոտենհեմը» 3 միավորով երկրորդն է։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

C խումբ

«Վիկտորիա Պլզեն» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 20, Դենզել Դյումֆրիս, 71

Հեռացում՝ Պավել Բուխա («Վիկտորիա Պլզեն»), 61

«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա» (1 խաղ)՝ 3 միավոր, «Բավարիա» (1 խաղ)՝ 3, «Ինտեր» (2 խաղ)՝ 3, «Վիկտորիա Պլզեն» (խաղ 2)՝ 0։

D խումբ

«Սպորտինգ» - «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ

Պաուլինյո, 90, Արթուր Գոմես, 90+3

«Մարսել» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Սպորտինգ» (2 խաղ)՝ 6 միավոր, «Տոտենհեմ» (2 խաղ)՝ 3, «Մարսել» (1 խաղ)՝ 0,  «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (1 խաղ)՝ 0։

A խումբ

«Լիվերպուլ» - «Այաքս»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

«Գլազգո Ռեյնջերս» - «Նապոլի»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Այաքս»՝ 3 միավոր, «Նապոլի»՝ 3,  «Լիվերպուլ»՝ 0, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0։

B խումբ

«Բայեր» - «Աթլետիկո»՝ 23:00

«Պորտու» - «Բրյուգե»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 3 միավոր, «Բրյուգե»՝ 3, «Պորտու»՝ 0, «Բայեր»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով