19:31  ,  12 սեպտեմբերի, 2022

Կարեն Խաչանով․ Ինչքան մոտ է տիտղոսը, այդքան ցավալի է պարտությունը

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը թվիթերյան գրառումով անդրադարձել է իր մասնակցությանը Նյու Յորքում ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնությանը։ Հայ թենիսիստն առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ եւ պարտվել նորվեգացի Կասպեր Ռուուդին։

«Ինչքան մոտ է տիտղոսը, այդքան ցավալի է պարտությունը։ Սակայն ես կօգտվեմ այս շաբաթների ընթացքում Նյու Յորքում ստացած բոլոր դրական պահերից։

Սա լավ մրցելույթ էր։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ես կշարունակեմ աշխատել եւ գնալ երազանքիս հետեւից»,- գրել է Խաչանովը։

Պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման աղյուսակը Խաչանովը 31-րդ տեղից բարձրացել է 18-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English