Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը թվիթերյան գրառումով անդրադարձել է իր մասնակցությանը Նյու Յորքում ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնությանը։ Հայ թենիսիստն առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ եւ պարտվել նորվեգացի Կասպեր Ռուուդին։
«Ինչքան մոտ է տիտղոսը, այդքան ցավալի է պարտությունը։ Սակայն ես կօգտվեմ այս շաբաթների ընթացքում Նյու Յորքում ստացած բոլոր դրական պահերից։
Սա լավ մրցելույթ էր։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ես կշարունակեմ աշխատել եւ գնալ երազանքիս հետեւից»,- գրել է Խաչանովը։
Պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման աղյուսակը Խաչանովը 31-րդ տեղից բարձրացել է 18-րդ տեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում